Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պատերազմի ուղին ընտրելով` Էրդողանն ամեն ինչ կկորցնի

Պատերազմի ուղին ընտրելով` Էրդողանն ամեն ինչ կկորցնի
18.02.2016 | 10:33

Ծայրաստիճան կարճ ժամանակահատվածում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիբ Էրդողանն ամեն տեղ թշնամիներ է ձեռք բերել, և այժմ, երբ Անկարան հայտնել է սիրիական հակամարտությանն ուղղակիորեն միջամտելու որոշման մասին, նրա ագրեսիվ արտաքին քաղաքական գիծն իր գագաթնակետին է հասել, Tagesschau-ի համար մեկնաբանություններում գրում է գերմանացի լրագրող Ռեյնարդ Բաումգարտենը: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձախողումների հերթագայություն է, առաջին քայլերն արվել են Մոսկվայի հետ հակասությունների և Վաշինգտոնի դաշնակիցների հետ վեճերից շատ առաջ: Սիրիայի նկատմամբ Էրդողանի պլաններն ի սկզբանե կարճատես էին, նա որոշեց խաղադրույք անել սուննի արմատական խմբավորումների և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անպայման տապալելու վրա: Մի քանի տարի Թուրքիան ամեն կերպ աջակցում էր Հալեպի տարբեր հատվածներում Ասադի հակառակորդներին` հուսալով, որ վաղ թե ուշ նրանք իշխանության կգան Սիրիայում: Երբ կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ գրավել են շրջանը և «դավադիր համաձայնության են եկել» Էրդողանի կատաղի հակառակորդների դեմ, Անկարան հասկացել է, որ իր հույսերը հօդս են ցնդել: Սիրիա ցամաքային զորք մտցնելու վերջին որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ Էրդողանի վերջին հուսահատ փորձը` փոխհատուցել սեփական անհաջողությունները: Թուրքիան Էրդողանի ինքնավստահ պահվածքի զոհն է դառնում, որը նրա համար իսկական աղետի կվերածվի: Թուրքիային ներքաշելով սիրիական հակամարտության մեջ` Սաուդիան Արաբիայի կողմից, Թուրքիայի նախագահն իր երկրի համար ամենավատ սցենարն է խաղարկում, Անկարան ամենայն հավանականությամբ պարտվածների շարքում կլինի: Փորձելով հետ բերել տանուլ տվածը և ընտրելով «պատերազմի ուղին»` Էրդողանը կարող է ամեն ինչ կորցնել և ստեղծված իրավիճակում միակ բանական ելքը կարող է լինել Թուրքիայի վերադարձը խաղաղ քաղաքականությանը. քրդերի հետ բանակցությունների վերսկսումը և միջազգային ասպարեզում իր վարկը վերականգնելու ձգտումը:

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ